Շիրակի մարզի պարեկները բեռնատարի մեջ արկղերով կանեփ, պլաստմասե շշերում էլ՝ կանեփանման զանգվածներ են հայտնաբերել
2022 թվականի հունիսի լույս 25-ի գիշերը Գյումրիից Վանաձոր տանող ճանապարհի 5-րդ կիլոմետրին պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի բեռնատար, որի սրահում նկատել են կանեփանման բույս։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Պարեկները վարորդին և ուղևորին բերման են ենթարկել ոստիկանության Ախուրյանի բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են հեղուկով լցված պլաստմասե տարաներ, արկղերով կանեփի թփեր՝ ընդհանուր 14 կիլոգրամ, պլաստմասե տարաներ՝ լցված կանեփանման չորացված զանգվածով՝ ընդհանուր 950 գրամ և այլն։
«Ֆորդը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է դատաքիմական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
25 Հունիս, 2022 18:31
2624
Շիրակի մարզի մի շարք հասցեներում 28 ժամ ջուր չի լինի
28 Սեպտեմբեր, 2026 18:40
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խումբը սկսել է աշխատանքը Գյումրու այն հատվածներում, որտեղ ճանապարհաշինություն է իրականացվում
26 Սեպտեմբեր, 2026 10:12
Շիրակի մարզպետը հյուրընկալել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասան Խալիլիին․ քննարկվել են առաջիկա ծրագրերը
17 Սեպտեմբեր, 2026 23:16
Հայաստանից երեք մարմնամարզիկ կմասնակցի Փարիզի «World Challenge Cup»-ին
24 Սեպտեմբեր, 2026 21:56
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը՝ «Նոայի» գլխավոր մարզիչ
20 Օգոստոս, 2026 22:37
Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
05 Օգոստոս, 2026 23:08
Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
24 Օգոստոս, 2026 19:27
Հայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
29 Հունիս, 2026 18:05
Պարեկները Երեւանում փրկել են օտարերկրացու կյանքը
26 Հունիս, 2026 21:08
«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ
14 Մայիս, 2025 16:44