Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ժամը 04:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Հ. Հովհաննիսյանը իր վարած «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ ընթանալով, բախվել է կայանված «Հոնդա» մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով վարորդ Հ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Պատահարի փաստով նյութեր են նախապատրաստվում: Հիվանդանոցում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ:

324