Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
 

«Ի գիտություն՝ գործընկեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

 

Աշխարհի մի շարք երկրներում ուսանել և ապրել եմ։ Ոչ մի երկրում ուղիղ եթերում լրագրողներին ազատորեն հնարավորություն չի տրվում հարց ուղղել երկրի ղեկավարին։ Վարչապետին ուղղված լրատվամիջոցների պահանջը ժողովրդավարության հետ կապ չունի։ 

 

Հաշվի առնելով Հայաստանի և Արցախի առջև գոյաբանական մարտահրավերները, ներքին պառակտիչ քաղաքական շրջանակների և նրանց անթաքույց սպասարկող մամուլի առատ միջոցների առկայությունը, կտրականապես դեմ եմ, որ վարչապետի ասուլիսը տեղի ունենա պահանջվող ձևաչափով։ 

 

2020թ․ աղետալի պատերազմից հետո վկայաբերել 2018-ի հեղափոխական ալիքի վրա անցկացվող մամլո ասուլիսները լուրջ չէ։ 

Ներքաղաքական պայքարի սուբյեկտ դարձած մամուլի բազմաթիվ միջոցներ, առանց որևէ խոչընդոտի, հեռարձակվում են հանրային մուլտիպլեքսի ալիքներով, օնլայն տիրույթում ամենավերջին հայհոյանքը և քննադատությունը հասցնելով երկրի վարչապետին և ղեկավարներին։ 

 

Ժողովրդավարությունից որևէ նահանջի մասին խոսք լինել չի կարող։ Հակառակը՝ կարծում եմ այդ տիրույթում պետությունը իր կարգավորիչ գործիքները լավագույնս չի կիրառում՝ ժողովրդավարությունը պատշաճ պաշտպանելու համար»։

881