Մեծ Բրիտանիան նախատեսում է մինչև այս տասնամյակի վերջ ավելացնել պաշտպանական բյուջեն մինչև ՀՆԱ-ի 2,5%-ը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
«Մինչև այս տասնամյակի վերջ մենք կհասնենք ՀՆԱ-ի 2,5%-ին՝ պաշտպանական ծախսերի համար»,- ասել է Ջոնսոնը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է բրիտանական հեռուստաալիքներով։

923