Համացանցում տարածվել են Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում երկրների ղեկավարների ոչ պաշտոնական շփման կադրերը։
Դրանցից մեկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, զրուցելով ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, որոշել է կատակել։
«Սա խայտառակություն է մեզ համար»,- ասել է Էրդողանը՝ ցույց տալով մոտակայքում կանգնած Մեծ Բրիտանիայի վարչապետին։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անմիջապես չի արձագանքել կատակին։ Դատելով դեմքի արտահայտությունից՝ նրան այնքան էլ դուր չի եկել թուրք առաջնորդի պահվածքը։
Տեսնելով, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը նյարդայնանում է, իրավիճակին միջամտել է ԱՄՆ նախագահը։
«Սա կատակ է, կատակ, հանգստացիր, Բորիս»,- ասել է Սպիտակ տան սեփականատերը՝ նկատի ունենալով Մեծ Բրիտանիայի վարչապետին։
Գագաթնաժողովի երկրորդ օրը նույնպես առանց «միջադեպերի» չի անցել։ Էրդողանը կրկին որոշել է հումոր անել Ջոնսոնի հետ։ Անցնելով Մեծ Բրիտանիայի վարչապետի կողքով, որը սեղանի շուրջ նստած ու նոթատետրում ինչ-որ բան էր գրում, թուրք առաջնորդը հանկարծ ձեռքը դնում է նրա ուսին, ինչից հետո Ջոնսոնը շրջվում է, իսկ հետո վեր թռչնում՝ փորձելով Էրդողանի ձեռքը հեռացնել իր ուսից։
Միաժամանակ նա շտապել է դիմել Թուրքիայի նախագահին. «Ինչպե՞ս ես, բարեկամս», որին ի պատասխան՝ Էրդողանը պարզապես ժպտացել է և քայլել դեպի իր տեղը։ Կադրերում երեւում է, թե ինչպես է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն միաժամանակ ծիծաղում։

3205