Հնարավոր է այդ պաշտոնները թափուր մնան: Այս մասին այսօր Ազգային ժողովի  արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի՝ միաձայն «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու, իսկ նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին որոշմանը:

«Այս պահին մանդատներից զրկելու հարցը դեռևս քննարկման փուլում է և պայմանավորված հետագա զարգացումներով և ընդդիմադիր պատգամվորների խորհդրանական պահվածքով՝ ըստ այդմ որոշում կկայացնենք»,- ասաց նա և նշեց, որ ԱԺ բնականոն աշխատանքները իրականացնելուն են ուղղված այս որոշումները:

«Ընդդիմությունը կարող է թեկնածու ներկայացնել երկու պաշտոնների համար, և ՔՊ-ն ունի իրավունք՝ ընտրելու կամ չընտրելու»,- ասաց նա և նշեց, որ նրանք դիմում են սանձարձակությունների և լկտի պահվածքի:

«Ես բացառում եմ, որ ՔՊ խմբակցության անդամները պաշտպանեն Արմեն Գևորգյանի շահերը, քանի որ մենք գտնվում ենք տարբեր արժեհամակարգային հարթություններում»,-լրագրողի հարցին ի պատասխան ասաց Արթուր Հովհաննիսյանը:

320