Եկատերինբուրգում INNOPROM միջազգային արդյունաբերական 12-րդ ցուցահանդեսի շրջանակում կայացել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի և Enterprise Armenia-յի տնօրենի Լևոն Օհանեսյանի երկկողմանի հանդիպումը Սվերդլովսկի նահանգապետ Եվգենի Կույվաշևի և Սվերդլովսկի մարզի միջազգային արտաքին տնտեսական կապերի նախարար Վյաչեսլավ Յարինի հետ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում ընդլայնված համագործակցությանը, ինչպես նաև Եկատերինբուրգ քաղաքում Հայաստանի Հանրապետության Առևտրի տան ստեղծմանը վերաբերող հարցեր։ 

454