Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինն այցելել է Եկատերինբուրգում՝ INNOPROM XII միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի Հանրապետության տաղավարը, տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:

ՌԴ վարչապետին դիմավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա պատմել է տնտեսության գերակա ոլորտների մասին, ներկայացրել հայկական ընկերությունների՝ SmartTechnologies-ի, profAL-ի, Երևանի ոսկերչական գործարանի արտադրանքը, ինչպես նաև Գյումրիում «Չոր նավահանգիստ» նախագիծը։

Կողմերն ընդգծել են համագործակցության կարևորությունը, նաև նշել խնդրահարույց հարցերը և կարճ ժամանակում դրանց լուծման ուղիները։

444