Այսօր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ի պաշտոնե կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:

Նախարարն իր խոսքում ասաց, որ այս փաթեթը էականորեն փոխելու է կառավարման ուղղահայացը ՊՆ-ում և Զինված ուժերում: Նա նշեց, որ այս օրինագծերի փաթեթի անհրաժեշտությունը մեկ օրում չի ծնվել, սա դասեր քաղելու նախագծերի փաթեթ է, քանի որ մենք դառը փորձ ունենք և կյանքը ցույց է տվել, որ թերացումների պատճառով մեր խնդիրները չենք կարողացել լուծել:  Խնդիրը անձերի մեջ չէ, խնդիրը համակարգային է»,- ասաց նա և կարևորեց կառավարման օղակը վերից վար դարձնելը:

«Շատերը խոսում են նրա մասին, որ փորձ է արվում Զինված ուժերը ենթարկել նախարարին, նախ դա փորձ չէ, դա հստակ քայլ է, այո, Զինված ուժերը պետք է ենթարկվեն Պաշտպանության նախարարին և գերագույն հրամանատարին:  Ես հստակ եմ ասում, իշխանությունը, որը ժողովուրդը արտոնել է մեզ, մեզ իրավունք է վերապահում իրացնել ամբողջությամբ, և մենք պատրաստվում ենք մեր իշխանությունը իրացնել ամբողջությամբ»,- ասաց նա:

Նախարարը նկատեց, որ խորհրդարանական ընդդիմությունը անգամ քննարկումների չի եկել և շատերն ունեն զինվորական ծառայության փորձ, գիտելիքներ: «Ես այն մարդը չեմ, որ այդ օբյեկտիվ առաջարկները կարող է մերժել, բայց այդպիսիք չեն հնչել: Պատատակերին և թաքուն քննադատությունները ես չեմ ընդունելու նույնիսկ ի գիտություն, բարի լինեին մեր գործընկերները գային այստեղ քննարկումների միջոցով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, թե նախկինում էլ է սպաներին տրամադրվել բնակարան, Սուրեն Պապիկյանն ասաց. «Էդ որ բնակարանների մասին է, որոնց պարտավորությունները մինչ այսօր ՀՀ կառավարության ուսերի՞ն է, որ կուտակել եք ու չեք կատարել, վիրտուա՞լ տների մասին է»,- ասաց նա:

1267