Փոխվարչապետի գրասենյակից այդ միջոցառմանը մասնակցություն չի եղել. հերքում
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը գրում է.
Օրաթերթերից մեկն այսօր «Մարզերում հանդուրժողականություն են քարոզում» վերնագրով հոդված էր հրապարակել (որն, իհարկե, արտատպել են որոշ կայքեր, իսկ մեկն էլ՝ ավելի մեծ «սենսացիա» ապահովելու նպատակով, իրեն բնորոշ ոճով վերնագիր էր հորինել), որում, ի թիվս այլ ապատեղեկատվության, նշել էր, թե միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի ղեկավարը։
Տեղեկացնում եմ, որ փոխվարչապետ Մաթևոսյանի գրասենյակից այդ միջոցառմանը մասնակցություն չի եղել, իսկ թե քննարկումն ինչի մասին է եղել, դրա վերաբերյալ հաղորդագրություն են տարածել և՛ Արդարադատության նախարարությունը, և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Կից՝ հղումները
07 Հուլիս, 2022 19:23
1172
Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
10 Հունիս, 2026 15:57
Համբարձում Մաթևոսյանը և Ռոմանոս Պետրոսյանը դիտարկել են կառուցվող «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի շինարարական աշխատանքների ընթացքը
11 Մայիս, 2026 17:07
Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի G7-ի շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
21 Ապրիլ, 2026 11:10
Ձյուդոյիստ Արմեն Մաթևոսյանը ոսկե մեդալ է նվաճել
16 Մայիս, 2026 21:09
Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի G7-ի շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
21 Ապրիլ, 2026 11:10
Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է
09 Ապրիլ, 2026 13:44