Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկին պարզապես ականավոր քաղաքական գործիչ չէր, նրա մարգարեությունները կատարվում են, քանի որ հիմնված էին իրավիճակի իմացության և ըմբռնման, գիտելիքի վրա, հուլիսի 6-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Վլադիմիր Վոլֆովիչը պարզապես մեր երկրի ականավոր քաղաքական գործիչ չէր։ Նա շատ բազմակողմանի անձնավորություն էր՝ մեծ, խոր գիտելիքներով մարդ: Ահա թե ինչու են նրա որոշ մարգարեություններ իրականանում: Դրանք օդից չեն, կառուցված չեն թղթախաղի վրա, այլ գիտելիքի վրա են հիմնված, իրավիճակի զարգացումը հասկանալու, այդ իրավիճակների զարգացման հեռանկարների մասին են»,- նշել է պետության ղեկավարը։
Հիշեցնենք, որ Ժիրինովսկին մահացել է 2022 թվականի ապրիլի 6-ին՝ ծանր և երկարատև հիվանդությունից հետո։