Հունիս ամսվա ընթացքում «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, Հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Լևոն Մկրտչյանի ղեկավարությամբ՝  իրականացվեցին ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Բարաբաթում թաղամասի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու  և Համլետավան գյուղի մատուռի ուսումնասիրման, թվայնացման և մաքրման աշխատանքները, գրում է hushardzan.am-ը:

Եկեղեցիների տարածքը մաքրվեց  բուսաշերտից, աղբից: Ժամանակի ընթացքում Բարաբաթումի եկեղեցու շարվածքից թափված քարերը հավաքվեցին եկեղեցու հարակից տարածքում:

Մաքրման, թվայնացման աշխատանքներին հաջորդելու է հնագիտական պեղումներ:

850