Բալիում կայացած G20-ի արտգործնախարարների հանդիպմանը տարբեր տեսակետներ են ներկայացվել Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության վերաբերյալ, սակայն ԵՄ-ի տեսակետը չի գերակշռում։ Նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագետ Խոսեպ Բորելը։
«Նարատիվների համաշխարհային պայքարը եռում է, և առայժմ մենք չենք հաղթում», - գրել է նա կիրակի օրը իր բլոգում:
Նա կարծում է, որ ԵՄ-ն պետք է համերաշխություն դրսևորի Ուկրաինայի հետ՝ կոնկրետ և տեսանելի կերպով օգնելով նրանց, ովքեր ամենաշատն են տուժել ռազմական գործողություններից, բայց այսպես թե այնպես դիմում են Ռուսաստանի օգնությանը։
«Հիմնական եզրակացությունն այն է, որ վերացական առումով բոլորը համաձայն են բազմակողմանիության անհրաժեշտության և այնպիսի սկզբունքների պաշտպանության, ինչպիսիք են տարածքային ինքնիշխանությունը և ուժի չկիրառումը։ Բայց ծանր ճշմարտությունն այն է, որ ազգային շահերը հաճախ գերակշռում են ավելի բարձր իդեալներին ընդհանուր հանձնառությանը»,- գրել է Բորելը:
Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ պարենային ճգնաժամի պատճառը ԵՄ-ն կամ միջազգային պատժամիջոցները չեն։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է, որ հենց ռազմական գործողություններն են կտրուկ սրում պարենային ճգնաժամը։