Հուլիսի 7-ի գիշերը, ժամը 1.23-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացվեց հաղորդում, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել մայրաքաղաքի Եղբայրության փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ:
Բաժնի քրեական հետախույզները անցան բացահայտման միջոցառումներին՝ համագործակցելով անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ու Ավանի բաժանմունքների ծառայողների հետ: Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գիշերվա ժամը մեկին մոտ Մոլդովական փողոցում տուժածի հետ վիճաբանել էին նույն փողոցի բնակիչ, 23 և 29 տարեկան երկու երիտասարդներ, այդ ընթացքում էլ կրտսերը դանակով խփել էր Եղբայրության փողոցի 31-ամյա բնակչին:
Առավոտյան ժամը 11-ին երիտասարդները հայտնաբերվել են իրենց փողոցում, բերման ենթարկվել, ձերբակալվել ու ներկայացվել տարածքային քննչական բաժին: Դանակահարողը տվել է խոստովանական ցուցմունք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

1111