«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում hուլիսի 13-ին ժամը 19:30-ին տեղի կունենա «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» խորագրով մշակութային միջոցառումը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից «Արմենպրես»-ին հայտնում են, որ Ցուցահանդես-համերգի շրջանակում յուրօրինակ ձևաչափով ներկայացվելու է  Գնդեվանքի վանական համալիրի տարածքից տարիներ առաջ հայտնաբերված և առաջին անգամ ամբողջությամբ ներկայացվող «գանձը»։ 

Միջոցառմանը կատարումներով հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, դաշնակահար Հայկ Մելիքյանը: Դիրիժորն է Լյուք Բաղդասարյանը։ 

Միջոցառման կազմակերպիչներն են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը:  

871