ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ «Լավագույն գրադարան» անվանակարգում:

«Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը, ծառայությունների որակի բարելավումը, ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրումը:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները:

Մրցույթին ներկայացված հայտերը գնահատում է մասնագիտական հանձնաժողովը:

Մրցույթն անցկացվում է չորս փուլով.

  • հայտերի ընդունում.
  • հայտերի քննարկում և գնահատում.
  • արդյունքների ամփոփում.
  • մրցանակների հանձնում:

Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝

1. «Լավագույն համայնքային գրադարան».

2. «Լավագույն մարզային գրադարան».

3. «Լավագույն նորարար գրադարան».

4. «Լավագույն գիտակրթական գրադարան».

5. «Լավագույն մասնագիտական գրադարան»:

Մրցույթի մասնակցության հայտերը և պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել «[email protected]» հասցեին մինչև 2022թ. օգոստոսի 31-ը ներառյալ:

953