Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան ներկայացուցչին ընտրելու նպատակով Առաջին ալիքն անցկացնում է մրցույթ, որի հայտերն արդեն ընդունվում են:

Մրցույթին կարող են մասնակցել այն երեխաները, որոնք 2022թ.-ի դեկտեմբերի 11-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան: Լսումներին կարելի է դիմել որպես մենակատար, դուետ կամ խումբ՝ առավելագույնը 6 մասնակցով:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել լսումների առաջին փուլին և ներկայացնել 2 երգի cover տարբերակ՝ կենդանի կատարմամբ: Առաջին փուլը հաղթահարած դիմորդներից երկրորդ փուլում պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի հաղթողին, որն էլ կներկայացնի Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթում:

Լսումներին մասնակցելու հայտը լրացնելու համար հարկավոր է այցելել  www.eurovision.am կայք. հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 1-ը:

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 

333