ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում.

 

«Հարգելի՛ քաղաքացիներ,

 

Ռազմական դրության իրավական ռեժիմի շրջանակներում Արցախին տրամադրվող սոցիալական և նյութական աջակցության հետ կապված հարցերի համակարգման գործընթացի կենտրոնացված և համակարգված լինելու նպատակով խնդրում ենք չձեռնարկել ու չիրականացնել սննդի, դեղորայքի և այլ պարագաների հավաքագրման նախաձեռնություններ, թեժ գծերի և այլ ծառայությունների ստեղծման գործընթացներ։

 

Խնդրում ենք Արցախի կարիքների համար աջակցության հավաքագրումն իրականացնել բացառապես տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով:

 

Հիշեցնում ենք, որ ռազմական դրության պայմաններում գործում է 117 թեժ գիծը: Այս համարով կարող եք զանգահարել ռազմական դրության հետ կապված բոլոր հարցերով՝ բացառությամբ Պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի»:

 

 

256