
Եվրահանձնաժողովը մտադիր է հուլիսի 15-ին ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշվում է, որ նոր փաթեթը կներառի ռուսական ոսկու ներկրման արգելք։ Բացի այդ, արդեն իսկ գործող սահմանափակող միջոցները կճշգրտվեն, որպեսզի վերացնեն Ռուսաստանից սննդամթերքի և հացահատիկի արտահանման խոչընդոտները:
Ավելի վաղ Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միխկելսոնը հայտարարել էր, որ Լիտվայի տարածքով Կալինինգրադ ապրանքների տարանցման վերաբերյալ ԵՄ երկրների որոշումը ցույց է տվել, որ ԵՄ-ն պատրաստ է բացառություններ անել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներում։
Հունիսի 18-ին Լիտվան արգելափակել է երկաթուղով իր տարածքով բեռների տարանցումը Կալինինգրադի մարզ։ Սահմանափակումները վերաբերել են ռուսական անկլավ առաքումների մոտ 30%-ին։