Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը հանգեցնող քաղաքականություն և ծրագրեր։ Այսօր Թեհրանում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ։

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահը, հավանություն տալով հեղափոխության առաջնորդի դիրքորոշմանը կովկասյան տարածաշրջանի առնչությամբ, նշել է, որ երկու երկրների դիրքորոշումները սիրիական հարցում լիովին համատեղելի են, ներառյալ այդ երկրի հյուսիսում ռազմական հարձակմանը հակազդելը:

5415