ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Լավագույն գրադարան» մրցույթը:

«Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը, ծառայությունների որակի բարելավումը, ինչպես նաև ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները:

Մրցույթին ներկայացված հայտերը գնահատում է մասնագիտական հանձնաժողովը:

Մրցույթն անցկացվում է չորս` hայտերի ընդունում, hայտերի քննարկում և գնահատում, արդյունքների ամփոփում, մրցանակների հանձնում փուլերով:

Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում.

  1. «Լավագույն համայնքային գրադարան»
  2. «Լավագույն մարզային գրադարան»
  3. «Լավագույն նորարար գրադարան»
  4. «Լավագույն գիտակրթական գրադարան»
  5. «Լավագույն մասնագիտական գրադարան»

Մրցույթի մասնակցության հայտերը և պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2022  թ. սեպտեմբերի 5-ը՝ ներառյալ:

Հաղթող գրադարանները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով: Պարգևատրման արարողությունը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը:

Կից ներկայացվում են «Լավագույն գրադարան» մրցույթի մասնակցության հայտաձևը և կարգը։

222