Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ /Մ-2/ միջպետական ավտոճանապարհի 66-80-րդ կիլոմետր հատվածում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները։

14 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը ձգվում է Գեղարքունիքի մարզով. սկսվում է Մարտունի քաղաքից, անցնում Գեղհովիտ բնակավայրով և ավարտվում Վարդենյաց լեռնանցքում։

Շինաշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։

Հիմնանորոգման շրջանակներում կատարվում են հողային աշխատանքներ, նախատեսված է նաև ավտոճանապարհային ծածկի մշակում սառը վերօգտագործման եղանակով, կամրջային անցման նորոգում, հենապատի կառուցում, խողովակների կառուցում և տեղադրում, ջրահեռացման տարրերի իրականացում, մայթերի, իջատեղերի կառուցում և այլն։

Շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2023 թվականին։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ մոտ 3.3 միլիարդ դրամ։

714