Հայաստանում ցանկացած դեպքում, երբ կասկածվում է կապիկի ծաղիկ, կատարվում է թեստավորում, մինչև այժմ բոլոր հետազոտությունների արդյունքները եղել են բացասական: Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 28-ի Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ռուսաստանի Դաշնությունից ստացել ենք կապիկի ծաղիկի թեստավորման հավաքածուները: Մինչև այս պահն իրականացված բոլոր հետազոտությունների արդյունքները բացասական են եղել, Հայաստանում որևէ դեպք չի գրանցվել»,-վստահեցրեց Ավանեսյանը:

Ավանեսյանն ընդգծեց, որ կասկածելի ցանկացած դեպքի պարագայում միանշանակ արվում է հետազոտություն:

268