ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

Բլինքենը բարձր է գնահատել Թուրքիայի դիվանագիտական ​​ջանքերը, որոնք հանգեցրել են Սև ծովից ուկրաինական հացահատիկի առաջին խմբաքանակի արտահանմանը։

Ի թիվս այլ հարցերի՝ զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Բլինքենը նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել երկկողմանի գործընթացում՝ նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը և օգնելու հասնել հակամարտության երկարատև քաղաքական կարգավորմանը։ 

Բլինքենը և Չավուշօղլուն քննարկել են ՆԱՏՕ-ի ներդաշնակ ու միասնական գործունեության հնարավորությունները Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի և էսակալացիայի սպառնալիքի համատեքստում։

1230