ՊՆ-ում անցկացվել են զորամիավորումների բարոյահոգեբանական ապահովման անձնակազմերի հավաք-պարապմունքներ
ՀՀ զինված ուժերում իրականացվող միջոցառումների համակարգված լուսաբանման և տեղեկատվական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով օգոստոսի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են զորամիավորումների բարոյահոգեբանական ապահովման խմբերի անձնակազմերի հավաք-պարապմունքներ։
Պարապմունքների ընթացքում զինծառայողներին ուսուցանվել են տեղեկատվական անվտանգության ապահովման, գաղտնիության ռեժիմի պահպանման կարգը, զինված ուժերի գործունեության լուսաբանման կազմակերպման առանձնահատկությունները։ Դասախոսություններով հանդես են եկել ՊՆ մամուլի քարտուղար Ա․ Թորոսյանը, ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Ս․ Ստեփանյանը և այլք։
Տեսական և գործնական առաջադրանքների միջոցով ստուգվել են զինծառայողների մասնագիտական կարողությունները։
06 Օգոստոս, 2022 20:11
1935
ՊՆ ռազմական ոստիկանությունում Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29 Օգոստոս, 2026 15:55
ՊՆ-ում երեք փոխնախարար է վերանշանակվել
28 Օգոստոս, 2026 11:24
Մшհվան դեպքը բանակի հետ կապ չունի. ՊՆ-ն պահանջում է զերծ մնալ բանակը թիրախավորելուց
25 Օգոստոս, 2026 19:35