Ինչպես հայտնի է ՊՆ -ն պարբերբար հայտարարում է եռամսյա վարժական հավաքների մասին: Արդյունքում, եղել էին անձինք, ովքեր հրաժարվել են վարժական հավաքներին մասնակցելուց, իսկ որոշ դեպքեր էլ եղել էին, որ մասնակցել էին, իսկ որոշ ժամանակ անց լքել էին զորամասը, որտեղ անցկացվել էր եռամսյա վարժական հավաքները, գրում է armlur.am-ը։
Եվ ահա դատարանը հրապարակել է առաջին վճիռը վարժական հավաքներից խուսափած անձի մասով: Մ.Մանուչարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա խուսափել էր մասնակցել 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը անցկացվող վարժական հավաքներից՝ դրանից ազատվելու հիմքերի բացակայության դեպքում:
Արդյունքում այս տարվա հուլիսի 17-ին դատարանը վճիռ է հրապարակել Մ.Մանուչարյանին
մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ կարճաժամկետ ազատազրկում՝ 2 /երկու/ ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ համաձայնեցված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանել փորձաշրջան 2 /երկու/ տարի ժամկետով՝ որպես պարտականություն սահմանել՝ նույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը։