Օգոստոսի 9-ին՝ Երևանում, կայացել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Փյունիկ»-«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) պատասխան հանդիպումը։ «Փյունիկը» զիջել է մրցակցին 0:2 հաշվով: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:

Հայաստանի չեմպիոնը ավարտում է ելույթները Չեմպիոնների լիգայի խաղարկությունում և կշարունակի պայքարը ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում, որտեղ կմրցի մոլդովական «Շերիֆի» հետ։

718