Հայաստանը մտել է թավշյա սեզոնում ռուսների համար ամենահայտնի ճանապարհորդական ուղղությունների եռյակը։

Այս մասին ասվում է «Tutu.ru» ճանապարհորդության և զբոսաշրջային ծառայության վերլուծական կենտրոնի հաղորդագրությունում։ Ըստ նրանց՝ թավշյա սեզոնը նշանակում է սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածը։

Ռուսների համար դեպի Հայաստան թռիչքը կարժենա 11242 ռուբլի։

Ոչ պակաս հայտնի ուղղություններ են շարունակում մնալ Ուզբեկստանն ու Ղրղզստանը։ Ռուսաստանից դեպի այս երկրներ տոմսի համար վճարում են համապատասխանաբար 12408 եւ 9268 ռուբլի։

2097