Համաշխարհային Օլիմպիադայից Հայաստան են վերադարձել շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը։

Զվարթնոց միջազգային օդանավակայան էին եկել դիմավորելու ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, շախմատիստների հարազատներն ու ընկերները։

Համաշխարհային Օլիմպիադայի ընթացքում Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 9 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Ադրբեջանի, Հնդկաստանի (առաջին և երկրորդ թիմեր), Իսպանիայի ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի և զիջել է Ուզբեկստանի ընտրանուն:

Հայաստանի հավաքականը նվաճել է արծաթե մեդալ։ 

647