Բացահայտվել է բնակարանային գողություն դեպք. երկու անձ կալանավորվել է
Օգոստոսի 7-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում Բերդավան բնակավայրի մի բնակիչ հաղորդում տվեց, որ նույն օրը իր տնից գողացել են հեռուստացույց, արծաթյա զարդեր, խմիչք և տարբեր տեսակի ապրանք։ Նախնական տվյալներով՝ տանտիրոջը պատճառվել էր շուրջ 720 հազար դրամի վնաս։
Նոյեմբերյանի քրեական հետախույզները հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով համագործակցեցին քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ախուրյանի ու Ստեփանավանի բաժինների ծառայողների հետ։ Շուտով պարզվեց, որ բնակարանային գողությունն արել են Երևանի և Գյումրիի երկու բնակիչներ։ Դեպքից ժամեր անց տղամարդիկ հայտնաբերվեցին Ստեփանավանի մոտակայքում և ձերբակալվեցին։ Գողոնը հայտնաբերվեց նրանց վարած «Օպելում»։
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդիկ կալանավորվել են։
12 Օգոստոս, 2022 18:17
1070
350 000 դրամի օգնության անվան տակ փորձում են զավթել քաղաքացիների հաշիվները․ Կիբեռոստիկանություն
30 Հոկտեմբեր, 2026 20:57
Տեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում. ՆԳՆ ոստիկանություն
07 Հոկտեմբեր, 2026 22:52
Ոստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխել
18 Սեպտեմբեր, 2026 22:17