Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 18:50-ի սահմաններում, BMW մակնիշի ավտոմեքենան, Մայակովսկի - Ձորաղբյուր - Ջրվեժ ճանապարհի՝ Ձորաղբյուր գյուղի վերջնամասում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:   Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի, ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ:  

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: 

1345