20 քաղաքացի ահազանգել է, որ չի կարողանում գտնել իր հարազատին․ ԱԻ նախարար
20 քաղաքացի ահազանգել է, որ չի կարողանում գտնել իր հարազատին։ Այս մասին հայտնել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
Այս պահի դրությամբ, պայթյունից տուժածների թիվը հասել է 60-ի, նրանցից 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում:
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի չունենք, մյուսների վիճակը գնահատվում է բավարար: Նշենք, որ զոհերի թիվը հասել է 2-ի։
Տարածք են բերվել նաև համապատասխան լուսավորություն ապահովող սարքեր. ամբողջ գիշեր շարունակվելու են որոնողական-փրկարարական աշխատանքները։
15 Օգոստոս, 2022 00:54
1622
Հնդկաստանն Ուկրաինայի հրադադարի երեք կետանոց ծրագիր է առաջարկել․ Hindustan Times
07 Հոկտեմբեր, 2026 13:19
Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը օրակարգում չէ․ Ռուբիո
06 Հոկտեմբեր, 2026 15:15
Դպրոցականները հրշեջ-փրկարարական ջոկատում ծանոթացել են արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և անվտանգության կանոնների պահպանման հարցերի
05 Հոկտեմբեր, 2026 17:08