Խորհրդային, ռուսական և հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը անդրադարձել է հայ-ադրբեջանական` վերջին օրերի լարված հարաբերություններին։ Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայության տեղեկությունը փոխանցում է armeniasputnik.am կայքը, որ լեգենդար մարզիչը երկու կողմերին խաղաղության կոչ է արել։

«Ես՝ որպես հայ, առաջին հերթին ցանկանում եմ, որ իմ ազգն ու երկիրը ծաղկեն։ Նաև ցանկանում եմ, որ կողք կողքի ապրող հարևանները կարողանան լեզու գտնել իրար հետ առանց բախումների»,- ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ պետք է գտնել հայ-ադրբեջանական բախումների նախաձեռնողին և նրան համերաշխության, փոխըմբռնման կոչ անել։

«Երկիր մոլորակը բոլորի համար մեկն է, պետք է համաձայնության հասնել»,- ասել է լեգենդար մարզիչն ու առաջարկել երկու կողմերին լարված հարաբերությունների փոխարեն ֆուտբոլ խաղալ։

«Այստեղ հաղթող չի լինելու, որովհետև հաղթողը միայն մեկն է՝ ֆուտբոլային գնդակը»,- հավելել է նա։

⚽️ Никита Симонян призывает армян и азербайджанцев к миру: «Я армянин и в первую очередь желаю своему народу и Родине процветания. То, что происходит между армянами и азербайджанцами - безобразие. Надо найти общий язык. Победителей в этой ситуации не будет. Надо играть в футбол, а не драться». Легендарный футболист и тренер поделился в разговоре с первым вице-президентом САР Л.Гукасян своим взглядом на происходящие сегодня события.

Posted by Союз армян России - Пресс-служба on 2020 թ. հուլիսի 30, հինգշաբթի
604