Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հեռագրում ասված է.
«Հարգելի պարոն վարչապետ,
Խոր ցավով տեղեկացա Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին, ինչի հետևանքով շատերը զոհվեցին, վիրավորվեցին կամ դեռ համարվում են անհետ կորած։
Եվրոպայի խորհրդի անունից ցանկանում եմ հայտնել մեր ցավակցությունը զոհվածների ընտանիքներին և ձեր Կառավարությանը։ Գովասանքի խոսքեր ենք ուղղում նրանց, ովքեր խիզախորեն աշխատում են հնարավոր ողջ մնացածներին փրկելու համար և շուտափույթ ապաքինման անկեղծ մաղթանքներ ենք հղում բոլոր տուժածներին»։
16 Օգոստոս, 2022 23:59
871
Ինձ հարկավոր են պատժամիջոցներ կոնկրետ ՀԷՑ-ի նկատմամբ․ վարչապետը հրապարակել է մայիս ամսին իր կողմից տրված հանձնարարականը
01 Հուլիս, 2025 14:22
Համոզված եմ՝ ՀՀ քաղաքացիների բավարարվածության աստիճանը արդարադատությունից կմեծանա. Փաշինյանի խոսքը ՀՀ Դատախազության աշխատողի օրվան նվիրված միջազգային համաժողովում
01 Հուլիս, 2025 13:40
2025-ի 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով. Նիկոլ Փաշինյան
01 Հուլիս, 2025 12:26