Քննչական կոմիտեն հայտնել է, թե ովքեր են «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված անձինք

Ինչպես արդեն հայտնել էին, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով նախաձեռնված քրեական վարույթով 4 անձ է ձերբակալվել:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը «Հայկական ժամանակին» հետ զրույցում հայտնեց, որ ձերբակալվածներից մեկը առեւտրի կենտրոնի փոխտնօրենն է, մյուսը՝ պայթած տարածքի վարձակալը:
«Մյուս երկու ձերբակալվածները պահեստը շահագործողներն են եղել»,- հավելեց Թադեւոսյանը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին Երեւանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետեւանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի հետեւանքով 16 մարդ զոհվել է, մեկ հոգի՝ անհետ կորած է համարվում:
26 Օգոստոս, 2022 18:37
2716
«Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը դադարեցվել է
14 Մարտ, 2023 15:30
Կալանավորվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում պահեստ վարձակալած տնտեսվարողը
24 Փետրվար, 2023 22:41
Քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը
19 Օգոստոս, 2022 17:36
Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ՝ Կենտրոն վարչական շրջանում
14 Հունիս, 2025 10:23
Ապամոնտաժվեց Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից տարածքում գտնվող շինությունը. տեսանյութ
13 Հունիս, 2025 17:37
Նորոգման և բարելավման աշխատանքներ՝ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում
12 Հունիս, 2025 10:43