Օգոստոսի 26-ին, ժամը 21։54-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արզական գուղի Թեղենիքի խճուղում այրվում է անասնակեր

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դ. Ավետիսյան փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:18-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է կուտակած անասնակեր (մոտ 1.5 տ):

626