Վաղը՝ սեպտեմբերի 5-ին, ժամը՝ 11։00, տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ֆեյսբուքյան էջից։

«Օրակարգում է նաև «Զենքի շրջանառության կարգավորման» մասին նոր օրենքի և հարակից 16 օրենքների նախագծերի փաթեթը, հիմնական զեկուցող՝ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության» անդամ Վիլեն Գաբրիելյան։

Նախագծերի փաթեթը դրական եզրակացություն ստանալու դեպքում կընդգրկվի սեպտեմբերի 12-ին մեկնարկելիք Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ»։

840