Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցները շարունակում են լրջորեն ազդել Ռուսաստանի Դաշնության և Գերմանիայի միջև առևտրային հարաբերությունների վրա։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Երկրի դաշնային վիճակագրական ծառայությունը (Destatis) հայտնել է, որ այս տարվա հուլիսին եվրոպական խոշորագույն տնտեսությունը տարեկան կտրվածքով գրեթե երկու անգամ՝ 45,8 տոկոսով կրճատվեց՝ նվազեցնելով ներմուծումը Ռուսաստանից, սակայն դրա արժեքն ավելացավ 10,2%-ով՝ հասնելով մինչև 2,9 մլրդ եվրոյի, որը հիմնականում պայմանավորված է էներգակիրների գների կտրուկ աճով:

Ռուսաստանից Գերմանիա ներմուծման կարևորագույն ուղղությունները նավթն ու բնական գազն էին (1,6%-ով մինչև 1,4 մլրդ եվրո): Գերմանական վճարումները կապույտ վառելիքի ներկրման համար հատկապես շեշտակի են աճել, «քանի որ Մոսկվան անընդհատ կրճատում էր իր մատակարարումների ծավալը»։

Աճել են նաև ռուսական նավթամթերքների մատակարարման վճարները՝ +72,5% մինչև 0,5 մլրդ եվրո, աճել է նաև ածխինը՝ +108,5%, մինչև 0,3 մլրդ եվրո։

 

593