Սենատոր Փիթերսը կոչ է անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանին
ԱՄՆ սենատոր Գարի Փիթերսը դատապարտել է Ադրբեջանի չհրահրված հարձակումը Հայաստանի վրա՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և անհապաղ դադարեցնել Միացյալ Նահանգների աջակցությունը այդ երկրին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ սենատոր Փիթերսը այդ մասին գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:
«Ծայրաստիճան մտահոգված եմ Հայաստանի վրա Ադրբեջանի չհրահրված հարձակման մասին հաղորդումներով: Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին Հայաստանի ինքնիշխանությունը ոտնահարելու և այս անընդունելի հարձակումների համար: Դա պետք է ներառի Ադրբեջանին Միացյալ Նահանգների աջակցության անհապաղ դադարեցումը», - հայտարարել է ամերիկացի սենատորը:
14 Սեպտեմբեր, 2022 01:25
1406
Ամերիկացի սենատորները COP29-ի ասուլիսի ժամանակ աջակցել են Հայաստանին
18 Նոյեմբեր, 2024 19:39
ԱՄՆ սենատորը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել բանտարկված լրագրողներին և ակտիվիստներին
10 Սեպտեմբեր, 2024 16:51
ԱՄՆ սենատորի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան
03 Հուլիս, 2024 00:32
Ես շարունակում եմ կանգնած լինել հայ ժողովրդի կողքին, մինչ մենք աշխատում ենք երկարատև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ․ ԱՄՆ սենատոր Գարի Փիթերս
18 Սեպտեմբեր, 2025 23:27