Քաղաքագետ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Դատապարտելի ու անընդունելի է զոհված զինծառայողների ծնողներին ու հարազատներին Եռաբլուրից դուրս հանելու նման կոշտ գործելաոճը։ Վստահ եմ` գնալու է հետաքննություն, որը պարզելու ու պատժելու է մեղավորներին։

Նմանապես անընդունելի են նաև զոհված զինծառայողների հարազատի անվան տակ հանդես եկող տարբեր քաղաքական ուժերի աջակիցների սադրանքները, որոնք իրենց գործողություններով արժեզրկում են մյուսներին։

Ամոթալի են նաև ԱԺ չգնացող որոշ պատգամաավորների գործողությունները, որոնք լայվերով գնացել ու փորձում էին մարդկանց վիշտը շահարկելով քաղաքական դիվիդենտներ շահել։ 


876