Իժևսկի թիվ 88 դպրոցի վրա հարձակված տղամարդն ինքնասպան է եղել, Telegram-ում հայտնել է Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը։ Նրա խոսքով՝ կան տուժածներ դպրոցականների շրջանում. Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվել է վեց մարդ, ևս 20-ը՝ վիրավորվել։ Տարածաշրջանային ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ այս պահին հայտնի է վեց զոհվածի և 20 վիրավորի մասին, տեղեկությունը ճշտվում է։ Գերատեսչությունում հաստատել են, որ կրակոցներ սկսող տղամարդու դին հայտնաբերվել է, նա ինքնասպան է եղել։

Դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին։ Կրակոցները սկսվել են դասի ժամանակ։ Այն բանից հետո, երբ սեւազգեստ տղամարդը մտել է ուսումնական հաստատություն եւ կրակ բացել, երեխաները պատսպարվել են դասասենյակներից մեկում։ Ուսուցիչները նրանց ասել են որ իրենց հեռախոսները միացնեն ինքնաթիռի ռեժիմին։ Ականատեսները պատմել են, որ աշակերտները փամփուշտներից փրկվել են՝ ցած նետվելով վերին հարկերից։

Այս պահին զոհերի թիվը 13 է։

Ուդմուրտայում հայտարարվել է եռօրյա սուգ։

898