Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը բանակցություններ են սկսել Սոչիում։
«Վերջերս մենք հանդիպեցինք Սամարղանդում և նախատեսում էինք այնտեղ քննարկել երկկողմ հարցեր, առաջին հերթին՝ տնտեսության, և ոչ միայն անվտանգության ոլորտում: Սամարղանդում աշխատանքն իսկապես ինտենսիվ էր, մեծ թվով շփումներ ունեցանք գործընկերների հետ, դեռ բավականին մեծ թվով խնդիրներ կան, որոնք մենք պետք է քննարկենք»,- ասել է ՌԴ ղեկավարը։

760