Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Տեր-Պետրոսյանը ընդամենը փաստեց՝ Քոչարյան Ռոբերտը մինչ օրս «Հայր Մեր»-ը չի սովորել, չի սովորել պետության ու հայրենիքի շահը վեր դասել անձնական ամբիցիաներից, անգամ էս երկիրն ու ժողովրդին սիրել չի սովորել։

Փաստացի առաջին նախագահը երկրի դիմաց ծառացած խնդիրների պատճառով առաջարկել է ազգային համախմբում, առողջ երկխոսություն ընդդիմության և իշխանության միջև, ինչն էլ մերժվել է Քոչարյանի կողմից։

Այն, որ երկրի համար օրհասական պահին անգամ Քոչարյանը չի հրաժարվում իշխանափոխության գաղափարից ու իշխանության հասնելու իր մոլուցքից, ևս մեկ անգամ փաստում է, որ սույն անձը որևէ կապ չունի և չի էլ ունեցել պետականության հետ։

Փոխարենը Հայաստանի սուվերենության հաշվին լեշակեր անգղի նման սպասում է, թե երբ է գետնին դիակ հայտնվելու, որ ի վերջո հոշոտի։

2154