Այս գիշեր, ըստ թուրքական աղբյուրների, ահաբեկիչները հարձակվել են Թուրքիայի Մերսին քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա։ Նրանք կրակ են բացել ոստիկանների վրա և գործի դրել պայթուցիկ սարք։

Հարձակվողները ոստիկանական բաժանմունք են ժամանել մեքենայով։ Մեքենայից իջնելուց հետո անհայտը կրակ է բացել իրավապահների վրա, որին ի պատասխան՝ նրանք սկսել են պատասխան կրակել։

Իրավապահ մարմինների երկու աշխատակից վիրավորվել է, իսկ մեքենան, որով ժամանել են հարձակվողները, բռնկվել է։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով իրավապահներ, սանիտարական, փրկարարական ջոկատներ և հրշեջներ։

Հայտնի է դարձել, որ հարձակման հետևանքով մեկ ոստիկան է զոհվել։ Տեղեկություններ են ստացվել նաև բաժնի մեկ այլ աշխատակցի մասին, որը վիրավորվել է։

Ոստիկանությունը հայտարարել է հարձակվողներից մեկին ձերբակալելու մասին։ Նա իր հետ ատրճանակ է ունեցել։ Իրավապահները հայտնել են նաեւ անհայտ անձանց թողած պայթուցիկ սարքի վերացման մասին։

1376