Արդեն առաջին ութ ամիսների տնտեսական տվյալները հայտնի են, և Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 13.9 տոկոս: Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա հայտնեց, որ օգոստոս ամսին նշված ցուցանիշը եղել է 18.4 տոկոս: «Մենք տեսնում ենք, որ ընկերությունները, իհարկե, որոշակի ճշգրտում են պլանները, բայց մենք ամեն կերպ փորձում ենք իրենց քաջալերել, որ չշեղվեն իրենց ներդրումային և գործառնական պլաններից և ամբողջ ուժով շարունակեն աշխատել, որպեսզի կարողանան իրենց ներդրումը կատարել մեր տնտեսական հզորացման և հետևաբար նաև ընդհանուր հզորացման գործում»,- ասաց նա:

Ասվածին արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր տնտեսության բնականոն գործունեությունն ապահովենք, և դա կարևոր առաջնահերթություն է մեզ համար»:

652