Բրիտանական դեսպանությունը սարսափած է ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութից։

Այս մասին ասված է Հայաստանում Բրիտանիայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը տեսանյութը համապարփակ քննության ենթարկելու հանձնառությունը։ Ակնկալում ենք, որ քննության արդյունքները կհրապարակվեն։ Ակնկալում ենք, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիովին կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից»,- հայտնում են դեսպանությունից:

604