Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում
Էդգար Աբրահամյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Շնորհավորում եմ Ձեզ, բավականին շատ անելիքներ ունեք՝ սկսած մեր զանգերի կենտրոնից, փաստաթղթաշրջանառությունից, քաղաքացիների կողմից ֆեյսբուքում բարձրացված տարբեր հարցերի պատասխաններից․ այս ամեն ինչը պետք է համակարգեք և մենք իրոք որակը պետք է փոխենք, 180 աստիճանով պետք է որակը փոխվի։ Ակնկալում եմ, որ այդ փոփոխությունները մեր քաղաքացիները շատ շուտ կտեսնեն»,-ասաց Հրաչյա Սարգսյանը։
10 Հոկտեմբեր, 2022 14:38
1029
Պետություն-քաղաքացի հարաբերությունների վերարժևորման համատեքստում ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր․ Արփինե Սարգսյան
26 Օգոստոս, 2026 23:21
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հայտարարում է ընդունելության երկրորդ փուլ
26 Օգոստոս, 2026 20:32
Խուզարկություններ, ձերբակալություններ. Քոչարյանի ու Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
25 Օգոստոս, 2026 20:20