Հայ մարզիչներն այցելել են Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, հանդիպել լեգենդար Ռաուլի հետ

ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակիցները՝ ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանի գլխավորությամբ, մեկնել են Մադրիդ՝ անցկացնելու ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական՝ արտագնա մոդուլը:
Այսօր դասընթացի մասնակիցներն այցելել են Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, հանդիպել լեգենդար Ռաուլի հետ, ծանոթացել ակումբի ենթակառուցվածքներին և մարզումային գործընթացի հետ կապված մանրամասների:
Հայ մարզիչներին ուղեկցում էին Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն և ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսը: Առաջիկա օրերին սպասվում են նոր հանդիպումներ և այցելություններ
10 Հոկտեմբեր, 2022 23:41
1039