Իսպանիայի Պոնդևեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում հաղթանակներով մեկնարկեցին նաև Հրաչյա Պողոսյանը (63 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ)։

Հրաչյա Պողոսյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ դժվարին պայքարում 1-1 հաշվով հաղթեց մոլդովացի Վիտալի Երյոմենկոյին։

Գևորգ Թադևոսյանը 1/8 եզրափակիչում գոտեմարտեց Ազատ Սալիդինովի հետ և ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթանակ տարավ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2 հաղթանակով է մեկնարկել նաև Մալխաս Ամոյանը։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ)։

792