Բռնցքամարտում հաջողությունները շարունակվում են:

2-րդ մեդալը՝ մեծահասակների կանանց Եվրոպայի առաջնությունում: Այս անգամ փայլում է 69 կգ քաշային Անի Հովսեփյանը, ով մրցակցին հաղթում է նոկաուտով: Հունգարացի Ռեգինա Լակոսի հետ մենամարտում մեր մարզուհին պարզապես ջախջախեց մրցակցին: Առաջին ռաունդի մեկնարկից Անին նախաձեռնողի դերում էր և հուժկու հարվածների տարափ էր հասցնում մրցակիցն: Մեր մարզուհու հարվածներից մեկը շատ ուժեղ դիպավ հունգարացուն և մրցավարը հաշիվ բացեց: 2-րդ ռաունդում Անիի առավելությունը շատ ավելի մեծ էր: Մրցակիցը պարզապես չէր հասցնում խուսափել հայ մարզուհու հարվածներից : 2-րդ ռաունդի կեսին Անիի ևս մեկ շատ ուժեղ հարված հասավ նպատակին, մրցավարը հաշիվ բացեց և տեսնելով, որ հունգարացին հետ է քայլում և դժվարանում է մնալ ոտքի վրա դադարեցրեց մենամարտը: Անի Հովսեփյանը դուրս գալով կիսաեզրափակիչ ապահովեց մեր երկրորդ մեդալը: Ավելի վաղ մեդալ էր ապահովել նաև 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը:

651